Աշխարհ

23.05.2015 09:40


Հարձակման փորձ Լեհաստանի նախագահի վրա (տեսանյութ)

Հարձակման փորձ Լեհաստանի նախագահի վրա (տեսանյութ)

Անհայտ անձը փորձել է հարձակվել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու վրա, երբ վերջինը հանդիպել է իր ընտրողների հետ Թորուն քաղաքում։

Ինչպես գրում է «Գազետա»–ն, տղամարդն ամբոխի միջից վազել է դեպի նախագահն այն պահին, երբ Կոմորովսկին մտնում էր քաղաքապետարան։

Ոստիկաններից մեկի խոսքերով՝ հանկարծակի նախագահի ուղղությամբ վազող կասկածելի անձը չի հասցրել հարձակվել նրա վրա. իրավապահները ձերբակալել են տղամարդուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը