Աշխարհ

23.05.2015 08:06


Ֆրանսիայում սուպերմարկետներն անվճար կբաժանեն չվաճառված սննդամթերքը

Ֆրանսիայում սուպերմարկետներն անվճար կբաժանեն չվաճառված սննդամթերքը

Ֆրանսիայի իշխանություններն օրենք են ընդունել, որը սուպերմարկետներին պարտավորեցնում է աշխատանքային օրվա ընթացքում չվաճառված սննդամթերքն անվճար տրամադրել մարդկանց։ Չվաճառված ապրանքի հիմնական մասը կհատկացվի տարբեր բարեգործական կազմակերպությունների։ Այս մասին հայտնում է «France 24»–ը։

Այս օրինագիծն առաջարկվել է արդյունաբերության նախկին նախարարի կողմից և միաձայն արժանացել խորհրդարանի հավանությանը։

Այն սննունդը, որը դեռ պիտանի է օգտագործման համար, սակայն հանվել է վաճառասեղաններից, պետք է հատկացվի կարիքավորներին կամ անտուն կենդանիներին։

Օրինախախտներին խոշոր տուգանքներ են սպառնում։

Վիճակագրության համաձայն՝ Ֆրանսիայի շարքային քաղաքացին դեն է նետում տարեկան 20–30 կգ սնունդ։ Արդյունքում՝ երկրի աղբանոցում 12 ամսվա ընթացքում 12-20 մլրդ եվրոյի չափով չփչացած ապրանք է հայտնվում։

Նոր օրենքն արդեն իսկ քննադատության է ենթարկվել որոշ տնտեսագետների կողմից։ Նրանք պնդում են, որ սուպերմարկետները չեն կարողանա դուրս գալ այդ «ջրհեղեղից», և լուրջ վնասներ կկրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը