Չինաստանում շինաշխատանքների ժամանակ ոսկով լի գերեզման է հայտնաբերվել (լուսանկարներ)
Չինական Նանկինում շինարարական աշխատանքների ժամանակ Մինյան դարաշրջանի գերեզման է հայտնաբերվել՝ լի ոսկե զարդերով։ Սակայն, «Վեստի»–ի փոխանցմամբ, շատ ավելի արժեքավոր են եղել գերեզմանում թաղված կնոջ մասին պատմող տապանաքարերը։
Գիտնականները պարզել են, որ գերեզմանում թաղված է տիկին Մեյը, որը հարճից դառել է քաղաքական և ռազմական ստրատեգ։ Աղյուսե գերեզմանի դամբանագրում չինարեն գրված է, որ լեդի Մեյը եղել է իշխանի մայր, որը ղեկավարել է Չինաստանի հարավ–արևմուտքում։ Տիկին Մեյն ուղղորդել է որդուն, հուշել ամենաճիշտ ռազմավարությունը բարբարոսների ցեղերի դեմ։
Հայտնաբերված ավելի քան 500 տարվա վաղեմություն ունեցող շիրմի զարդերից առանձնանում են հատկապես ոսկե ապարանջանները, օծանելիքի տուփը և վարսակալները՝ զարդարված թանկարժեք քարերով՝ սափֆիրով, սուտակով ու փիրուզով։
Չնայած լեդի Մեյի սարկոֆագը վնասվել է ջրից՝ կնոջ մարմնի մնացորդները պահպանվել են մինչ օրս։
Հետազոտողները պնդում են, որ Մեյը եղել է հերցոգ Մու Բինի երեք կանանցից մեկը, որը ղեկավարում էր Յուննանում։ Մեյը ծնվել է 1430թ., 15 տարեկանում նրան կնության է առել իրենից 30 տարի մեծ հերցոգը, սակայն նշվում է, որ աղջիկը դժվար թե օգտված լինի մյուս կանանց տրված արտոնություններից։ Ամենայն հավանականությամբ, Մեյը հարճ է եղել։
Լեդի Մեյի կյանքը փոխվել է, երբ որդի է ունեցել՝ Մու Ցզունին։ Վերջինը 10 ամսական է եղել, երբ մահացել է հայրը։ Մեյը նվիրվել է որդու դաստիարակությանը՝ միաժամանակ կարգի բերելով բոլոր ներքին գործերը։
Ըստ տապանագրի՝ նա մահացել է 1474թ.՝ 45 տարեկանում, հիվանդությունից։
«Յուննանի բնակիչներն ու զինծառայողները ողբում էին նրա մահվան օրը՝ ասես սեփական ծնողներին կորցրած լինեին»,–գրված է տապանագրում։ Իմանալով այդ մասին՝ կայսրն իր մարդկանց է ուղարկել՝ Մեյի թաղումը կազմակերպելու և շիրիմն օծելու համար։

7or.am