Տնտեսական

22.05.2015 15:44


Փոխնախարար. «Ծիրանի ու խաղողի առատ բերք է սպասվում»

Փոխնախարար. «Ծիրանի ու խաղողի առատ բերք է սպասվում»

–Գյուղատնտեսության ոլորտում 40 տարվա փորձ ունեմ, բայց այսպիսի ծիրանի բերք չեմ տեսել: Հիանալի բերք կա Արմավիրի մարզում,–այսօր լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։

Բանախոսի հավաստմամբ՝ խաղողի բերքը նույնպես առատ է լինելու։

Գալստյանը գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, բարենպաստ է գնահատել՝ չնայած օրերս մի քանի մարզերում կարկտահարության դեպքերին:

Լրագրողի հարցին՝ կարկտահարությունից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանա՞ն, փոխնախարարը խորհուրդ է տվել զգուշավորությամբ կիրառել «փոխհատուցում» բառը: Նրա խոսքերով՝ փոխհատուցում տրվում է այն դեպքում, եթե կան պայմանագրային հարաբերություններ, իսկ ներկայումս դեռ ճշգրտվում է վնասի չափը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը