Լրահոս

22.05.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 21-ից 22-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 21-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, յուրացման 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 7, կողոպուտի և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը