Քաղաքական

22.05.2015 10:23


ՀԽ. «Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան»

ՀԽ. «Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան»

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ երեկոյան Երևան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի ՇանթՈսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:

Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից: Նա նաև Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է:

Երևան ժամանելու պահից առանց որևէ պատճառաբանության նրա ձեռքից վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նաև ֆրանսիական անձնագիրը: Ամբողջ գիշերվա ընթացքում նրան պահել են սահմանային գոտում և չեն տեղեկացրել իր մուտքն արգելելու պատճառների մասին:

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նրան, իր կամքին հակառակ, հետ են ուղարկում Ֆրանսիա Երևան-Փարիզ 08:40-ի չվերթով:

Ստալինյան մեթոդներով իրականացվող քաղաքական հալածանքի և խտրականության միջոցով հային իր Հայրենիքից հեռացնելու այս հերթական ազգադավ քայլը ոչ միայն պետք է ծանր հիշողություններ արթնացնի մեր հայրենակիցների շրջանում, այլև պետք է դառնա համախմբվելու և հանցավոր ու ապազգային ռեժիմին հեռացնելու ևս մեկ շարժառիթ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը