Ոստիկանությունը մյունխենյան բորդելում գառնուկ է «ձերբակալել» (լուսանկար)
Մյունխենյան պոռնկատներից մեկում հերթական ստուգայցի ժամանակ իրավապահները ձերբակալել են մարմնավաճառի, որի մոտ թմրանյութեր են գտել, ինչպես նաև գառնուկ, որին տիրուհու հետ բաժին են տարել։
Ինչպես գրում է «The Local»–ը, երեքշաբաթական գառնուկը կարճ ժամանակում ընտելացել է ոստիկանական բաժանմունքին, որտեղ նրան կերակրել են շշով։ Այնուհետև իրավապահները նրան հանձնել են կենդանիների պահպանման ծառայությանը։ Գառնուկի տիրուհին ոստիկանությանն է հանձնել անասնաբուժական տեղեկանքը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ կինն արդեն տարվել է տարբեր կենդանիներ պահելով՝ նրանց համար անհամապատասխան պայմաններում։ Արդյունքում՝ նրան արգելել են այդուհետև որևէ կենդանի պահել։ Իսկ թե ինչ պատիժ է կրելու հասարակաց տան աշխատակիցը թմրանյութեր պահելու համար, չի նշվում։

7or.am