Լրահոս

22.05.2015 08:54


Տ.Մեծի պողոտայում բախվել են «Նիսան»–ը, «Տոյոտա Պրադո»–ն և «Լեքսուս»–ը

Տ.Մեծի պողոտայում  բախվել են «Նիսան»–ը, «Տոյոտա Պրադո»–ն և «Լեքսուս»–ը

Մայիսի 21-ին՝ ժամը 20.08-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Մեծի պողոտայում՝ «Տիտան» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդը և ուղևորն ունեն վատ ինքնազգացողություն, չեն կարողանում իջնել ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Նիսան» մակնիշի 022 QQ 60 պ/հ (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1982 թ.), «Օպել» մակնիշի 35 OV 295 պ/հ (վարորդի ինքնությունը չի պարզվել), «Տոյոտա Պրադո» մակնիշի 17 DZ 777 պ/հ (վարորդ` Դ. Ս., ծնվ. 1980 թ.) և «Լեքսուս» մակնիշի 92 QQ 999 պ/հ (վարորդ` Տ. Կ., ծնվ. 1975 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները Դ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը