Գուրգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրեց երկաթուղու ոլորտում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես նշվեց, որ Իրան-Հայսստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական ուսումնասիրությունն արդեն ավարտված է. այն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմանդրամի միջոցներով' ավստիրական ILF ընկերության կողմից:
Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական աշխատանքների իրականացման համար ներկայումս բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի հետ:
Գ.Սարգսյանը դեսպանին տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է ,Երկաթուղու շինարարության տնօրինությունե փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով: Նախարարի խոսքերով, ընկերությունն արդեն ձեւավորման փուլում է եւ մոտ ապագայում կսկսի գործել:
Դեսպան Բրունո Սկապինին տեղեկացրեց, որ Իտալիայի երկաթուղային ողջ համակարգը կոորդինացնող «Իտալֆեռ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտում իրականացվող ծրագրերով: Բացի այդ, իտալական մի շարք ընկերություններ նույնպես հետաքրքրություն են հայտնել տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ:
Նախարար Գ.Սարգսյանը հայտնեց, որ ճանապարհաշինության ոլորտում իտալական մի ընկերություն արդեն գործունեություն է ծավալում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի' "Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի" շրջանակներում, ճանապարհաշինարարական աշխատանքների որակի հսկողությունն ապահովում են իտալական' IRD եւ բելգիական SAFEGE խորհրդատվական կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկությունը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար
Սուսաննա Տոնոյան