Լրահոս

22.05.2015 08:33


Հայաստանը ստորագրել է Միջազգային էներգետիկ խարտիան

Հայաստանը ստորագրել է Միջազգային էներգետիկ խարտիան

Մայիսի 20-ից 21-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի գլխավորությամբ: Համաժողովի նպատակն էր` հաստատել Միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունեցին 75 երկիր և ստորագրեցին 64-ը: Խարտիան ստորագրող երկրների շարքում էր նաև Հայաստանը:

Համաժողովի ընթացքում նածարարի տեղակալ Շահվերդյանը մասնակցեց «Էներգամատակարարումն էկոլոգիապես մաքուր դարձնելուն» նվիրված քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձն այս ոլորտում, ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ապագա ծրագրերը: Նա նշեց, որ ներկա պահի դրությամբ այլընտրանքային էներգիան կազմում է Հայաստանի էներգարտադրության ավելի քան 9 տոկոսը՝ հիմնականում բաղկացած լինելով ՀԷԿ-երից: Պետության կողմից առաջընթաց զարգացման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում քամու, արևի և երկրաբանական աղբյուրների էներգիայի զարգացմանը` նպատակ ունենալով առաջիկա տասնամյակում հասնել այլընտրանքային էներգարտադրության ավելի քան կրկնակի աճի:

Միջազգային էներգետիկ խարտիան նպատակ ունի զարկ տալու միջազգային համագործակցությանը և գործակցությունն` ուղղված էներգետիկայի զարգացմանը և այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը, խրախուսելու երկրներին զարկ տալու այլընտրանքային էնեգետիկ աղբյուրների զարգացմանը և աստիճանաբար ներդնելու էկոլոգիապես ապահով տեխնոլոգիաներ:

Համաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Շահվերդյանը հանդիպեց Ուկրաինայի էներգետիկայի և ածխահանման հարցերով նախարար Դեմչիշինի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվեցին էներգետիկայի զարգացման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը