Աշխարհ

22.05.2015 07:48


Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում և Եմենում խաղաղ գործընթաց սկսելու հարցը

Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում և Եմենում խաղաղ գործընթաց սկսելու հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում և Եմենում։

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում է եղել միջազգային հանրության ներգրավմամբ՝ Սիրիայում և Եմենում խաղաղ գործընթաց սկսելու ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցը։

Լավրովն ու Քերրին նաև քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և հետագա հնարավոր հանդիպումների ժամանակացույցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը