Աշխարհ

21.05.2015 21:15


Գտնվել են 25 տարի առաջ կորած հիտլերյան քանդակները (լուսանկար)

Գտնվել են 25 տարի առաջ կորած հիտլերյան քանդակները (լուսանկար)

Ուշագրավ բացահայտման մասին է հայտնել Գերմանիայի ոստիկանությունը: Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, Գերմանիայի արևմտյան շրջանում հայտնաբերել են նացիստական Գերմանիայի պաշտոնական քանդակագործներից մեկի՝ Յոզեֆ Տորակի ստեղծած ձիերի բրոնզե քանդակները, որոնք զարդարել են դիվանատան շենքը Բեռլինում: Նշվում է, որ քանդակներն անհետացել էին 1989–ին, և 25 տարի անց գտնվել են գողացած իրերի գնորդի մոտ Բադ Դյուրքհայմ քաղաքում:

Հայտնաբերված քանդակները համապատասխանում են ձիերի իրական չափերին, իսկ քաշը կազմում է մի քանի տոննա:

Հաղորդվում է, որ քանդակների գողության գործով ձերբակալվել է 69-74 տարեկան 8 կասկածյալ: Թե ինչ պատիժ է սպառնում գողերին, դեռ հայտնի չէ:

Ըստ աղբյուրի՝ տարիներ առաջ սև շուկայում Տորակի ստեղծագործությունների համար հնարավոր էր ստանալ 1,5-4 մլն եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը