Իսպանացի գիտնականը պնդում է, որ այլմոլորակայիններն արջի չափսի են
Ուշագրավ վերլուծություն է հայտնվել «arXiv.org» կայքում, որի հեղինակը՝ Բարսելոնայի համալսարանի գիտնական Ֆերգուս Սիմփսոնը, պնդում է, որ տիեզերքի այլ աշխարհների բնակիչների քաշը կարող է հասնել 314 կգ–ի: Իր վերլուծության մեջ գիտնականը հիմնվել է Բայենսի թեորեմի վրա:
Ըստ Սիմփսոնի՝ այլ մոլորակները հավանաբար ավելի փոքր են, քան Երկիրը, և այդ մոլորակների բնակչության խտությունը միջին թիվ է կազմում, թեև կարող են հանդիպել որոշ մոլորակներ, որոնց բնակչության խտությունը բավականին բարձր է, կամ հակառակը՝ ցածր: Ելնելով վերոնշյալ հանգամանքներից, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ բնության մեջ նկատվում է որոշակի հարաբերակցություն տեսակների քանակի և նրանց չափերի միջև՝ Սիմփսոնը եկել է այն եզրակացության, որ քանի որ մյուս մոլորակների չափերը մեր մոլորակի համեմատ ավելի փոքր են, իսկ բնակիչների խտությունը միջին թիվ է, այդ մոլորակների բնակիչները չափերով ավելի մեծ են Երկրի բնակիչներից:
Ելնելով բնակչի չափի և տեսակի պոպուլյացիայի հարաբերակցությունից՝ Սիմփսոնը պնդում է, որ այլ մոլորակի բնակչի միջին քաշը կազմում է 314 կգ:
Իսպանացի գիտնականը պնդում է, որ այլմոլորակայիններն արջի չափսի են
Ուշագրավ վերլուծություն է հայտնվել «arXiv.org» կայքում, որի հեղինակը՝ Բարսելոնայի համալսարանի գիտնական Ֆերգուս Սիմփսոնը, պնդում է, որ տիեզերքի այլ աշխարհների բնակիչների քաշը կարող է հասնել 314 կգ–ի: Իր վերլուծության մեջ գիտնականը հիմնվել է Բայենսի թեորեմի վրա:
Ըստ Սիմփսոնի՝ այլ մոլորակները հավանաբար ավելի փոքր են, քան Երկիրը, և այդ մոլորակների բնակչության խտությունը միջին թիվ է կազմում, թեև կարող են հանդիպել որոշ մոլորակներ, որոնց բնակչության խտությունը բավականին բարձր է, կամ հակառակը՝ ցածր:
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ բնության մեջ նկատվում է որոշակի հարաբերակցություն տեսակների քանակի և նրանց չափերի միջև՝ Սիմփսոնը եկել է այն եզրակացության, որ քանի որ մյուս մոլորակների չափերը մեր մոլորակի համեմատ ավելի փոքր են, իսկ բնակիչների խտությունը միջին թիվ է, այդ մոլորակների բնակիչները չափերով ավելի մեծ են Երկրի բնակիչներից:
Ելնելով բնակչի չափի և տեսակի պոպուլյացիայի հարաբերակցությունից՝ Սիմփսոնը պնդում է, որ այլ մոլորակի բնակչի միջին քաշը կազմում է 314 կգ:
7or.am