Լրահոս

21.05.2015 17:11


Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

Մայիսի 18-ից 20-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցարումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացան 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը