Իտալացի դերասանուհի և կինոլեգենդ Ջինա Լոլոբրիջիդան, որը ժամանակին ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին, դատի է տվել իր նախկին սիրեկանին։ Դերասանուհուց 30 տարի փոքր տղամարդը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթերի կեղծման մեջ։ Այդկերպ ձեռներեց ալֆոնսը ցանկացել է յուրացնել դերասանուհու անշարժ գույքը, որը մոտ 54 մլն դոլար է գնահատվում։
Ինչպես գրում է «The Daily Mail–ը, Լոլոբրիջիդայի «աչքերը բացել է» նրա փաստաբանը։
Դերասանուհին Խավիեր անունով տղամարդու հետ ծանոթացել է 1980թ. Մոնտե–Կառլոյում։ Նրանք միասին են ապրել մոտ 20 տարի և մտադիր էին 2006–ին ամուսնանալ։ Սակայն դերասանուհին մտափոխվել է, և 2007–ին նրանք բաժանվել են։ Միայն 2013–ին է Ջինան իմացել, որ Խավիերն, այնուամենայնիվ, ամուսնացել է իր հետ՝ առանց իր իմացության՝ 2010թ. լիազորագրով։
Իր հերթին դերասանուհու նախկին սիրեկանը պնդում է, որ Ջինան համաձայն է եղել ամուսնանալ իր հետ, և ուրախությամբ ստորագրել է ամուսնության մասին լիազորագիրը։
Ջինա Լոլոբրիջիդան դատի է տվել նախկին սիրեկանին

7or.am