Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով փորձաքննություն է նշանակվել նաև Բուդաղյանի նկատմամբ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափարձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում նաև՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը, ում հարաբերությունները մարզպետի հետ ակնհայտորեն լարված են, և Գորիսի քաղաքապետի մեկ այլ նախկին թեկնածու, Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը:
Կայքի տեղեկություններով՝ նրանցից փորձանմուշներ են նմուշառվել՝ պարզելու համար՝ դեպքի օրը նրանք զենք գործածե՞լ են, թե ոչ: Ի դեպ, հատկանշական է, որ փորձաքննության են ուղարկվել նաև ավտոմեքենայի մեջ եղած անձանց հագուտները, այդ թվում՝ մարզպետ Սուրիկ խաչատրյանի՝ պարզելու համար՝ դրանց վրա կրակոցներին բնորոշ հետքեր կա՞ն, թե ոչ:
Այլ կերպ ասած՝ այդ պահին նրանք ավտոմեքենայում եղե՞լ են, թե ոչ:
Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով փորձաքննություն է նշանակվել նաև Բուդաղյանի նկատմամբ