Աշխարհ

21.05.2015 16:01


«Rolling Stones»–ը «գաղտնի» համերգ է տվել

«Rolling Stones»–ը «գաղտնի» համերգ է տվել

Բրիտանական լեգենդար «Rolling Stones» խումբը «գաղտնի» համերգ է տվել Լոս Անջելեսում, որի տոմսերն արժեցել են ընդամենը 5 դոլար։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»–ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ–ին։

«CBS» հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ «Rolling Stones»–ը համերգի մասին հայտնել է «Twitter»–ում և իր պաշտնոական կայքում, որից հետո տոմսերը վայրկենական վաճառվել են։ Սակայն երաժիշտներն ի սկզբանե չեն տեղեկացրել համերգի անցկացման վայրի մասին։ Հետո պարզվել է, որ այն տեղի է ունենալու «Fonda Theatre»–ում։

1,5 ժամ տևած համերգի ժամանակ խումբը կատարել է «Sticky Fingers» ալբոմի բոլոր ստեղծագործությունները։

Նշվում է, որ խոշոր շրջագայությունից առաջ «գաղտնի» համերգ տալը «Rolling Stones»–ի համար արդեն ավանդույթ է դարձել։

Մոտ ժամանակներս խումբն ԱՄՆ–ում 15 համերգ կունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը