Երիտասարդը մեղադրվում է 2 անչափահաս տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
23-ամյա երիտասարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին երևանյան դպրոցներից մեկի բակում անչափահաս 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:
«Փաստինֆո»–ն հայտնում է, որ ըստ մեղադրանքի՝ նա դեռևս նախորդ տարի հոկտեմբերին խաբեությամբ` զրուցելու պատրվակով, երևանյան միջնակարգ դպրոցներից մեկի բակ է տարել 14 տարին չլրացած, 2003թ. ծնված մի տղայի, և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Երիտասարդի հաջորդ «զոհը» 10-ամյա մի տղա է եղել. օգտվելով նույն դպրոցի բակ գնացած 10-ամյա տղայի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ, օրեր անց հանդիպել է նույն տղային և առաջարկել է իրեն օգնել վերանորոգման աշխատանքներ կատարելիս, և միասին գնացել են բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո երիտասարդը, կրկին օգտվելով տղայի անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Երիտասարդը մեղադրվում է 2 անչափահաս տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ