Ուսուցիչն աշակերտների աչքի առաջ սպանել և կերել է մկանը
Դաժան միջադեպ է տեղի ունեցել հարավկորեական Չոնիպ քաղաքում։ 44–ամյաուսուցիչը սպանել և կերել է մկանը զարհուրած աշակերտների աչքի առաջ։Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «Korea Times»–ին հղումով։
Նշվում է, որ տղամարդը տեսել է, թե ինչպես են երեխաները ծաղրում կենդանուն, և որոշել է ցույց տալ նրանց՝ «որքան թանկ է յուրաքանչյուրի կյանքը»։
Հայտնի է, որ մկան հետ նման դաժան հաշվեհարդարի ականատես է դարձել 7 աշակերտ։ Ուսուցիչն իր իսկ ձեռքով սպանել է կենդանուն, ապա կուլ տվել մաս–մաս։ Բացի այդ, նշվում է, որ նա անպարկեշտ վարք է դրսևորել երեխաների ներկայությամբ։
Երբ տեղի ունեցածի մասին իմացել են ուսուցչի գործընկերները, նա ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից։ «Դասին» ներկա աշակերտների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկայացրել ուսուցչի դեմ։ Չնայած վերջինի՝ երեխաներից, նրանց ծնողներից ու մյուս դասավանդողներից խնդրած ներողությանը՝ նրա դեմ քրեական գործ է հարուցվել «երեխաների հետ դաժան վարվելու» մեղադրանքով։ Թե ինչ պատիժ է սպառնում կորեացուն, չի նշվում։
Որոշ ծնողների խոսքերով՝ դպրոցի աշխատակիցները սկզբում փորձել են կոծկել կատարվածը՝ խնդրելով երեխաներին ոչ ոքի չպատմել այդ մասին։
Ուսուցիչն աշակերտների աչքի առաջ սպանել և կերել է մկանը
Դաժան միջադեպ է տեղի ունեցել հարավկորեական Չոնիպ քաղաքում։ 44–ամյա ուսուցիչը սպանել և կերել է մկանը զարհուրած աշակերտների աչքի առաջ։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «Korea Times»–ին հղումով։

7or.am