Առաջին միասնական քննությունը կանցկացվի հունիսի 2-ին
Այս տարի ընդունելության միասնական առաջին քննությունը կանցկացվի հունիսի 2-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ:
Գործադիրի նիստի ժամանակ ՀՀ ԿԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ այս տարի կա 11 հազ. 803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում՝ 2-3 քննական կենտրոն:
«Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում»,-ասել է նա:

Աղբյուրը՝ «Zham.am»