Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող «Boeing-757» օդանավը հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն։
Ինքնաթիռի վայրէջքի պատճառը հիդրոհամակարգերից մեկում ճնշման անկումն է եղել։ Տուժածներ չկան։
«Նման խոտանի դեպքում թռիչքը հնարավոր էր շարունակել մինչև վերջնակետ, սակայն քանի որ այն հայտնաբերվել է չվերթից անմիջապես հետո, որոշում է կայացվել վերադառնալ Հեյդար Ալիևի անվան օդանավակայան»,- ասված է հայտարարության մեջ։
Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Ինքնաթիռի վայրէջքի պատճառը հիդրոհամակարգերից մեկում ճնշման անկումն է եղել։ Տուժածներ չկան։