Աշխարհ

21.05.2015 14:45


Մերկել. «G8 ձևաչափին վերադարձը դեռևս անհնար է»

Մերկել. «G8 ձևաչափին վերադարձը դեռևս անհնար է»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերով՝ քանի դեռ Ռուսաստանը չի հետևում «համընդհանուր արժեքներին», դժվար թե մասնակցություն ունենա G7–ի գագաթաժողովին։

«Ռուսաստանը ներկա չի լինի Էլմաուում կայանալիք G7–ի գագաթաժողովին, քանի որ այսօր մենք G7–ն ընկալում ենք իբրև միություն՝ միավորված համընդհանուր արժեքներով։ Քանի դեռ Ռուսաստանը չի ընդունում միջազգային իրավունքի սկզունքները և շարունակում է գործել նույնկերպ, G8–ին վերադարձը մեր կողմից անընդունելի է»,– Մերկելի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ նովոստի»–ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ G7–ի գագաթաժողովի քննարկումներն առանց Ռուսաստանի մասնակցության հազիվ թե արդյունավետ լինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը