Աշխարհ

21.05.2015 19:07


Երկու տարեկան երեխան ընկել է 11–րդ հարկից և ողջ մնացել

Երկու տարեկան երեխան ընկել է 11–րդ հարկից և ողջ մնացել

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում երկու տարեկան երեխան կենդանի է մնացել՝ ցած ընկնելով բնակելի շենքի 11–րդ հարկից։ Ինչպես հայտնում է «Интерфакс»–ը, երեխան բարձրացել է պատուհանագոգի վրա, հենվել մժեղների համար նախատեսված ցանցի վրա և պատահաբար ցած ընկել։

Փոքրիկը գանգուղեղային և բազմաթիվ այլ վնասվածքներով, ձեռքերի ու ոտքերի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը