Աշխարհ

21.05.2015 10:46


Մահից ոչ շատ առաջ բեն Լադենը ցնորվել է

Մահից ոչ շատ առաջ բեն Լադենը ցնորվել է

ԱՄՆ պետքարտուղարությունը 2011–ին Ուսամա բեն Լադենի՝ պակիստանյան Աբբոտաբադ քաղաքի ապաստարանից բռնագրավված տասնյակ փաստաթղթեր է հրապարակել։ Դրանց մեծ մասը վերաբերում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեությանը, իսկ նամակներից մի քանիսը վկայում է այն մասին, որ մահից ոչ շատ առաջ բեն Լադենը ցնորվել է։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «ABC»–ին հղումով։

Հրապարակված փաստաթղթերը երկու մասի են բաժանվում, որոնց մի մասը գաղտնիացված չէ։ Դրանք հայտնաբերվել են այն շինությունում, որտեղ թաքնվում էր թիվ մեկ ահաբեկիչը։ Երկրորդ մասն արդեն գաղտնազերված նյութերն են և հանցագործի նամակները, սակայն լրագրողները նշել են, որ զինվորականները մի լավ խմբագրել են իսլամիստի փաստաթղթերը՝ «չվնասելու ներկա հակաահաբեկչական գործողությունների ընթացքին»։

ԱՄՆ ԶԼՄ ներկայացուցիչներին ու քաղաքական փորձագետներին մնում է ուսումնասիրել գաղտնազերծված արխիվների պարունակությունը, որոնք ներկայումս այնպիսի վիճակում են, որ կողմնակի ընթերցողը հազիվ թե դրանցից գլուխ հանի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը սկանդալային բացահայտում է հրապարակել, որտեղ հերքվել է ամերիկյան իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունը բեն Լադենի վերացման մանրամասների մասին։

Պուլիտցերովյան մրցանակի դափնեկրի խոսքերով՝ բեն Լադենը պակիստանյան իշխանությունների կողմից բռնվել է դեռ 2006թ., իսկ նրա գտնվելու վայրի մասին ամերիկյան իշխանություններին հայտնել են ավելի ուշ՝ 25 մլն դոլարի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը