Հրայր Կարապետյան. «Հայաստանում պայմանագրային զորակոչիկների թիվն ավելացնելով՝ ոչ միայն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհն ենք բռնում, այլ նաև գործազրկության խնդիրն է լուծվում»
Վերջերս ԱԺ է ներկայացվել պաշտպանության ոլորտին առնչվող երեք օրենքի նախագիծ, որոնք տարբեր մեկնաբանությունների առիթ էին տվել։ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հադիպման ժամանակ ասել է, որ այդ օրենքի նախագծերը դրական են և անհրաժեշտ։
-Յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է աջակցել Հայաստանում մեր բանակի հզորացմանն ու կայացմանը։ ԱԺ-ն պաշտպանում է այն տեսակետը, որ այդ բոլոր տեսակի աջակցությունները պետք է օրենքով նախատեսված լինեն, և սուբյեկտիվիզմի տեղ չլինի։ Այս օրենքներով հստակ սահմանվում են համայնքների ղեկավարների պարտավորությունները,-նշել է նա։
Ըստ Հրայր Կարապետյանի՝ երկրորդ օրենքի նախագծով նախատեսվում է, որ զորակոչ չանցած երիտասարդները, որոնք Հայաստանում չէին, կարողանան հանգիստ վերադառնալ, և պայմանները լրացնելուց հետո ՀՀ լիարժեք քաղաքացի դառնան։
-Այդ գործընթացներում, ցավոք սրտի, մինչ այսօր ներգրավված չէին արգործնախարարության հյուպատոսարաններն ու դեսպանատները, և այս օրենքով պարտականություն է դրվում մասնակցել այդ գործընթացին,-նշել է նա։
ԱԺ պատգամավորը տեղեկացրել է նաև, որ պայմանագրային ծառայության ժամկետը դարձել է 45 տարի։ Նրա խոսքերով՝ այս ոլորտում բացատրական մեծ աշխատանք կա տանելու, որպեսզի պայմանագրային զորակոչիկների թիվը Հայաստանում ավելանա։
-Դրանով ոչ միայն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհն ենք բռնում (իմ համոզմամբ՝ դա մեր ապագան է, և եթե պատերազմ չլինի, ու կարողանանք լուծել անվտանգության խնդիրը, մեր պրոֆեսիոնալ բանակը կկազմի 50%-ից ավելի, և ծառայության ժամկետը կկրճատվի), այլ գործազրկության խնդիրն է լուծվում, որը շատ կարևոր է։ Օրինակ՝ սահմանամերձ գյուղեր ունենք, որտեղ, փաստորեն, գործազրկության խնդիրն այդ ձևով է լուծվել։ Այդ գյուղի երիտասարդները դառնում են պայմանագրային զինծառայողներ, և՛ իրենց գյուղն են պաշտպանում, և՛ Հայաստանը, և՛ աշխատանք են ձեռք բերում,-ասել է Հրայր Կարապետյանը։

7or.am