Աշխարհ

21.05.2015 09:45


Գերմանիան 10 մլն եվրո փոխհատուցում կվճարի ԽՍՀՄ ռազմագերիներին

Գերմանիան 10 մլն եվրո փոխհատուցում կվճարի ԽՍՀՄ ռազմագերիներին

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 10 մլն եվրո փոխհատուցում կվճարի հիտլերական Գերմանիայում գերության մեջ գտնվող խորհրդային 4 հազ զինվորի։

«Ռոյթերս»–ի տվյալներով՝ Գերմանիայի իշխող կոալիցիան (Քրիստոնեա–դեմոկրատական միությունը և Քրիստոնեա–սոցիալական միությունը) որոշում են կայացրել 2.5 հազարական եվրո վճարել 4 հազ զինվորից յուրաքանչյուրին, որոնք ընկել են ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ։

Գործակալությունը նշում է, որ, ընդհանուր առմամբ, 1941–1945թթ. գերմանական ճամբարներում մոտ 5,3 մլն խորհրդային զինվոր է եղել, որոնց կեսից ավելին զոհվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը