Նախարար. ««Որոտան»–ի հարցը հասել է վերջնական փուլին»
–«Որոտան»–ի հարցը հասել է վերջնական փուլին,–այսօր ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
–ՀՀ կառավարության և գնորդ ընկերության միջև երկար քննարկումներից հետո հանվել են բոլոր խոչընդոտող հարցերը, և վերջնական տարբերակը գտնվում է ամերիկական կողմի մոտ՝ ստորագրման։ Մեր տեղեկություններով՝ մոտակա օրերին այդ պայմանագրին վերջնական համաձայնություն կտրվի և կներկայանան Հայաստան՝ ստորագրելու։ Վերջնական փուլն է, մոտակա ժամանակներում այդ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն,–հավելել է Զախարյանը։
Նա նաև հերքել է տեղեկությունը, որ գործադիրը որոշել է «Որոտան» ՀԷԿ–ին հանձնել «Նաիրիտ» գործարանի բաժնեմասերի մի մասը։

7or.am