Աշխարհ

21.05.2015 07:01


Ավստրալական քաղաքում անձրևի փոխարեն սարդեր են «տեղացել» (տեսանյութ)

Ավստրալական քաղաքում անձրևի փոխարեն սարդեր են «տեղացել» (տեսանյութ)

Օրերս ուշագրավ և սարսափազդու դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Գոուլբերն քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, քաղաքի բնակիչների գլխներին անձրևի փոխարեն միլիոնավոր սարդեր են ընկել՝ սարդոստայնով պատելով քաղաքի տանիքները, բակերը և փողոցները։ Մարդիկ տարբեր կերպ են արձագանքել տեղի ունեցածին: Ոմանք սոցիալական կայքերում հայտնել են աշխարհի վերջի մեկնարկի մասին, ոմանք փորձել են գիտական բացատրություն գտնել:

Տեղի ունեցած անսովոր երևույթը գիտնականները բացատրել են նրանով, որ ամեն տարվա մայիս և օգոստոս ամիսներին միլիոնավոր սարդեր բարձրանում են ծառերի ամենաբարձր կետերը և բացում անկարգել հիշեցնող իրենց սարդոստայնը։

«Քամին բռնում և տեղափոխում է սարդերին բավականին մեծ հեռավորություններ, և սարդերը նոր տարածքներ են բացահայտում: Այդ իսկ պատճառով սարդերին կարելի է տեսնել աշխարհի բոլոր անկյուններում: Այլ բան է, որ հիմնականում սարդերը սփռվում են մեծ տարածքներով: Իսկ այս անգամ, ճակատագրի հեգնանքով, օդի հոսքը սարդերին առաքել է մեկ կետ՝ Գոուլբերն քաղաք: Կարելի է համարել, որ այս անգամ քաղաքի բնակիչների բախտը չի բերել, թեև դուք չեք սխալվի, եթե սկսեք ապացուցել հակառակը, քանի որ ամեն ինչ կախված է մարդու վերաբերմունքից», - հայտնել է գիտնական Քիթ Բասթերֆիլդը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը