Օբամայի թվիթթերյան էջը ռեկորդային թվով հետևողներ է հավաքել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «Թվիթթեր» միկրոբլոգում գրանցված անձնական օգտագործման էջը ստեղծվելուց 5 ժամ անց 1 մլն հետևող է հավաքվել՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: Այս մասին տեղեկանցում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
Այդ առթիվ Սպիտակ տան թվիթթերյան պաշտոնական էջում տեղադրվել է անիմացիոն քարտեզ, որը ցույց է տալիս, թե որքան արագ և որ երկրների բնակիչներն են դարձել ԱՄՆ նախագահի էջի հետևողներ:
Ուշագրավն այն է, որ միկրոբլոգի ստեղծումից ընդամենը մի քանի ժամ անց Օբաման հասցրել է մեկնաբանություններում կատակներով փոխանակվել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
Նշենք, որ «թվիթթերյան» նախկին ռեկորդը պատկանում է հայտնի հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դաունի կրտսերին, ով 1 մլն հետևող է հավաքել միկրոբլոգի բացումից հետո մոտ 23 ժամվա ընթացքում:

7or.am