Աշխարհ

21.05.2015 08:21


Չինական ռեստորանի սեփականատերը մինչև 90% զեղչ է խոստացել կարճ շրջազգեստ հագածներին

Չինական ռեստորանի սեփականատերը մինչև 90% զեղչ է խոստացել կարճ շրջազգեստ հագածներին

Չինաստանի ռեստորաններից մեկի սեփականատերը որոշել է զեղչերի նոր համակարգ սահմանել. պայմանը չափազանց պարզ է՝ որքան կարճ լինի շրջազգեստը, այնքան մեծ կլինի զեղչը։

«ren.tv»–ի փոխանցմամբ՝ ծնկից վերև շրջազգեստ հագածները, կախված դրա երկարությունից, 20–90 տոկոս զեղչ կստանան։ Առավելագույն՝ 90% զեղչ կսահմանվի, եթե ծնկներից մինչև շրջազգեստի ծայրերն ընկած երկարությունը կազմի 33 սմ–ից ոչ պակաս։

Ունի՞ արդյոք ռեստորանը հատուկ չափող աշխատակից՝ չի տեղեկացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը