ՀՀ ԱԺ այսօրվա նիստում զեկուցմամբ հանդես գալիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի դեպքով հարուցված քրեական գործին։
–Ստեղծվել է իրապես աննախադեպ իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ո՛չ ՀՀ, ո՛չ ՌԴ իրավապահների պրակտիկայում։ Մեր գործընկերների հետ աշխատում ենք գտնել մի տարբերակ, որն իրապես կհամընկնի միջազգային իրավունքի պահանջներին։ Վստահեցնում եմ, որ այս հարցում նույնն են ոչ միայն բոլորի զգացմունքները, այլև մոտեցումները և ակնկալիքները,–ասել է Գ. Կոստանյանը։
Նա նաև անդրադարձել է 2008թ. մարտի 1–2–ի դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքին և իր հանձնարարակին՝ ՀՔԾ քննվող քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձնացնել առանձին վարույթներ։
–Այս հանձնարարականի հիմքում դրված է այն մոտեցումը, որ յուրաքանչյուր մարդու կյանք ինքնին առանձին արժեք է, և որ յուրաքանչյուր զոհի վերաբերյալ գործի անջատումը ընդհանուրից միտված է գործի քննության արդյունավետության բարձրացմանն ու ապահովմանը,–նշել է նա։
Ինչ վերաբերում է Բաղրամյան 26–ի մոտ բողոքի գործողություն իրականացնող սևազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությանը, Գ.Կոստանյանը նկատել է.
–Մեր հասարակությունում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե ոստիկանը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է։ Ըտենց չի։ Ոստիկանությունը, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում, էն եզակի մարմիններից մեկն է, որն օրենքով մանդատ ունի՝ ուժ կիրառելու։ Այլ հարց է, որ մենք պետք է քննարկենք՝ արդյոք այդ ուժը կիրառվե՞լ է համաչափ և անհրաժեշտ։ Կան իրավիճակներ և իրադրություններ, երբ որ ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի չկիրառո՛ւմը կհանգեցնի հենց ոստիկանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուն։
Գ.Կոստանյանը ԱԺ–ում իր զեկույցը կշարունակի ներկայացնել վաղվա նիստում։
Գ.Կոստանյան. «Ոստիկանությունն օրենքով մանդատ ունի՝ ուժ կիրառելու»

7or.am