«Google»–ի գլխավոր մենեջերին սպանած մարմնավաճառը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման (լուսանկարներ)
ԱՄՆ–ում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել է 28-ամյա Ալիքս Տիչելմանը, ով 2013թ. հերոինի մահացու չափաբաժին է ներարկել «Google»–ի գլխավոր մենեջեր, 5 երեխայի հայր Թիմոթի Հեյեսին:
Ինչպես տեղեկացնում է «Washington Post»-ը, 2013–ին Հեյեսը մահացել է հանգստի ժամանակ զբոսանավում:
Տիչելմանը, ում հետ 51-ամյա «Google»-ի գլխավոր մենեջերը ծանոթացել է էրոտիկ ծառայությունների կայքի միջոցով, բազմիցս օգտվելով Ալիքսի ծառայություններից, հերթական հանդիպման ժամանակ Հեյեսին հերոին է ներարկել: Երբ կինը հասկացել է, որ հաճախորդը մահացել է, նա լքել է դեպքի վայրը՝ ոչ մեկին չհայտնելով տեղի ունեցածի մասին:
Նավախցում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Տիչելմանը խմել գինին, փակել նավախցի վարագույրները, անցել տղամարդու մարմնի վրայով ու հեռացել:
2014–ին Տիչելմանին ձերբակալել էին և մեղադրել ոչ կանխամտածված սպանության մեջ: Եվ քանի որ կինը համաձայնել է համագործակցել իրավապահ մարմինների հետ, նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման: Դատավարության ժամանակ Տիչելմանի փաստաբանը հայտարարել էր, որ կինը Հեյեսին սպանելու որևէ պատճառ չի ունեցել. հակառակը՝ տղամարդը հանդիսանում էր մարմնավաճառի եկամուտների հուսալի աղբյուր: Փաստաբանը նաև հույս է հայտնել, որ Տիչելմանը հնարավորություն կստանա ժամկետից շուտ դուրս գալ բանտից:

7or.am