Թուրքիան չի մասնակցելու «Թուրքական հոսքի» շինարարությանը
Թուրքիան չի մասնակցելու «Թուրքական հոսք» գազային խողովակաշարի շինարարությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին թուրքական «TRT Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ շինարարության ավարտից հետո, որը ստանձնել է ռուսական կողմը, Թուրքիան կդառնա ռուս–թուրքական համատեղ ընկերության համահիմնադիր: Այն կստեղծվի Էդիրնե նահանգում, որտեղ պետք է գտնվի խողովակաշարի՝ դեպի ցամաք ելքի վայրը:
«Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարում Սեւ ծովի հատակով։

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։