Աշխարհ

20.05.2015 20:02


Գնացքի զուգարանում արգելափակված ուղևորն օգնություն է խնդրել «Twitter»–ով

Գնացքի զուգարանում արգելափակված ուղևորն օգնություն է խնդրել «Twitter»–ով

Լոնդոնյան գնացքի զուգարանում մնացած տղամարդն օգնություն է կանչել սոցիալական ցանցի միջոցով։ «The Daily Dot»–ի տեղեկացմամբ՝ Սթիվեն Սթեփլս անունով երիտասարդն օգնության խնդրանքով դիմել է «Southeastern» երկաթգծային ընկերությանը «Twitter»–ում։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթեփլսն աշխատանքի էր ուղևորվում առավոտվա երթով։ Գնացքի շարժման ընթացքում նա որոշել է զուգարան գնալ, սակայն դուրս գալ այնտեղից չի կարողացել. դուռը չի բացվել։ Տղամարդը փորձել է կողպված դուռը բացել վարկային քարտով, սակայն դա էլ չի օգնել։ Երբ Սթեփլսը հասկացել է, որ զուգարանից դուրս գալու իր բոլոր ջանքերն ապարդյուն են, որոշել է կապվել երկաթգծային ընկերության հետ «Twitter»–ի միջոցով։ Երկաթուղայինները խոստացել են ազատել ձախորդ ուղևորին, սակայն չեն հասցրել. 15 րոպեից դուռը բացել է նույն գնացքով ուղևորվող մի աղջնակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը