Մայիսի 19-ին՝ ժամը 14.59-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում՝ սարի վրա, արջը վնասել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից մեկնել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Քարագլուխ գյուղի «Դեղին աղբյուր» կոչվող հանդամասում արջը վնասել է 1949թ. ծնված Է. Ս.-ին, ով ժամը 15.26-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Արջը վնասել է քաղաքացուն