Երթուղային տաքսում պայուսակից հափշտակել է դրամապանակ
Ոստիկանության Կոտայքի բաժնում 1982 թ. ծնված Անահիտ Հ.-ից ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում նստել է թիվ 267 երթուղու ավտոբուսը, և իջնելիս նկատել, որ դրամապանակը չկա: Պարզվել է, որ գողացված դրամապանակում եղել է սոցիալական քարտ, 18.000 դրամ, 3.000 ռուբլի և բանկային 3 քարտ, որոնցից մեկի մեջ՝ 25.000 ռուբլի: ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ 1962 թ. ծնված Գոռ Զ.-ն 2015 թ. մարտին Աբովյան քաղաքի երթուղային տաքսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Զ.-ն գողացել է նաև Անահիտ Հ.-ի դրամապանակը: Գոռ Զ.-ն կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Երթուղային տաքսում պայուսակից հափշտակել է դրամապանակ
Ոստիկանության Կոտայքի բաժնում 1982 թ. ծնված Անահիտ Հ.-ից ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում նստել է թիվ 267 երթուղու ավտոբուսը, և իջնելիս նկատել, որ դրամապանակը չկա:
Պարզվել է, որ գողացված դրամապանակում եղել է սոցիալական քարտ, 18.000 դրամ, 3.000 ռուբլի և բանկային 3 քարտ, որոնցից մեկի մեջ՝ 25.000 ռուբլի:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ 1962 թ. ծնված Գոռ Զ.-ն 2015 թ. մարտին Աբովյան քաղաքի երթուղային տաքսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Զ.-ն գողացել է նաև Անահիտ Հ.-ի դրամապանակը:
Գոռ Զ.-ն կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: