Լրահոս

20.05.2015 11:20


Բողոքի ակցիա Գյումրիում

Բողոքի ակցիա Գյումրիում
Գյումրիում այսօր տաքսու վարորդները բողոքի ակցիա կանցկացնեն՝ իրենց պահանջները ներկայացնելով և խնդիրների մասին բարձրաձայնելով:
Տաքսիստների դժգոհությունն են առաջացրել օրենքում կատարված մի շարք փոփոխությունները: Նրանց դժգոհության պատճառերից մեկն էլ տաքսիում հաշվիչներ տեղադրելու պարտադրանքն է: Պատճառն այն է, որ Գյումրիում տաքսիստների համար աշխատանքը քիչ է, հասարակությունը քիչ է օգտվում տաքսիներից, իսկ հաշվիչի տեղադրման դեպքում մտավախություն կա, որ մարդիկ ավելի քիչ կօգտվեն տաքսի ծառայությունից:
Բողոքի ակցիան տեղի կունենա Գյումրիի կենտրոնական հրապարակում ժամը 12:00-ին:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը