Աշխարհ

20.05.2015 11:03


ԱՄՆ պետդեպը դատապարտում է Սիրիայում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը

ԱՄՆ պետդեպը դատապարտում է Սիրիայում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը

ԱՄՆ պետդեպը դատապարտում է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են նման գործողությունների համար, և պնդում ենք սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը»,-ասված է ԱՄՆ պետդեպի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն տեղի ունեցածը որպես ահաբեկչական գործողություն էր որակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը