«NYT». Կրեմլի անվտանգությանը սպառնացող հիմնական խոչընդոտը ՌԴ էթնիկ բազմազանությունն է
Ռուսաստանի կրոնական և էթնիկական բազմազանությունը շարունակում է մնալ անվտանգությանը սպառնացող հիմնական խոչընդոտը, որն անհանգստացնում է Կրեմլին։
Այս մասին ասվում է «The New York Times»–ում հրապարակված հոդվածում։ Նշվում է, որ Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ստեղծման նպատակն է լուծել հետևյալ խնդիրը՝ «ինչպես կերտել միացյալ Ռուսաստան նման ծավալով բազմազգ բնակչությամբ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգությունների հարցերով դաշնային նոր գործակալության ղեկավար է նշանակվել Իգոր Բարինովը։ Նա հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ որ ուղղությունն է իր աշխատանքում լինելու գլխավորը, սակայն նշել է, որ ամենաշատ խնդիրներն առաջանում են Հյուսիսային Կովկասում։ Իսկ որոշակի առաջխաղացում արձանագրած տարածաշրջանը, նրա խոսքերով, Չեչնիան է։

7or.am