«Օֆշորի» գործով նախաքննությունն ավարտվել է. հարցաքննվել են նաև պաշտոնյաներ
«Օֆշորի» գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, այժմ կողմերը ծանոթանում են գործի նյութերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ գործը 32 հատոր է, դեռ ամբողջովին չի հասցրել ծանոթանալ, բայց իրեն հայտնել են, որ դրա շրջանակներում պաշտոնյաններ եւս հարցաքննվել են: Իսկ թե ինչ պաշտոնյաններ են հարցաքննվել, փաստաբանը նշեց, որ մինչեւ վերջին նյութերին ծանոթանալուց հետո կիմանա:
Առայժմ գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը: Այն հաստատվելուց հետո գործը կուղարկվի դատարան։

Մանրամասները՝ NEWS.am-ում։