Լրահոս

20.05.2015 14:17


Փլուզում Գյումրիում

Փլուզում Գյումրիում

Մայիսի 19-ին՝ ժամը 21.05-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի (20X60մ, կառուցված 1933թ., գտնվում է վթարային վիճակում, նախկինում մոտ 100 քմ փլուզվել է) 2-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակի առաստաղից փլուզվել է մոտ 20 քմ հատված:

Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի ԱԻ և ՔՊ բաժնի գլխավոր մասնագետը և ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը. բնակիչներին խորհուրդ է տրվել ժամանակավորապես բնակվել այլ կացարանում:

Այս խորագրի վերջին նյութերը