Մայիսի 19-ին, ժամը 21.13-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի սկզբանմասում՝ «Առգո» կոչվող խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 34 MS 093 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը` 1987 թ. ծնված Է. Հ.-ը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել և հոսպիտալացվել Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Գյումրիում «ԳԱԶ-24»–ը բախվել է ծառին