Մայիսի 20-ին՝ ժամը 04.23-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 142-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոճանապարհի մասնակի փլվածք` 4 մ լայնությամբ և 25 մ երկարությամբ: Անվտանգությունից ելնելով՝ հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները փակել են ավտոճանապարհը: Ներկայումս գործում է շրջանցիկ ճանապարհ Արին գյուղով (մոտ 16 կմ):
«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ Երևանից դեպքի վայր է մեկնում ճանապարհաշինարարների բրիգադ, և հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչ մայիսի 20-ի երեկո) ճանապարհը կգործարկվի:
Փլվածք Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին
Մայիսի 20-ին՝ ժամը 04.23-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 142-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոճանապարհի մասնակի փլվածք` 4 մ լայնությամբ և 25 մ երկարությամբ:
Անվտանգությունից ելնելով՝ հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները փակել են ավտոճանապարհը: Ներկայումս գործում է շրջանցիկ ճանապարհ Արին գյուղով (մոտ 16 կմ):
«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ Երևանից դեպքի վայր է մեկնում ճանապարհաշինարարների բրիգադ, և հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչ մայիսի 20-ի երեկո) ճանապարհը կգործարկվի: