Աշխարհ

20.05.2015 00:50


Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ-2015»–ի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ-2015»–ի եզրափակիչ (տեսանյութ)

Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։

Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ 2–րդ համարի ներքո և, քվեարկության արդյունքներով, դուրս եկավ եզրափակիչ:

Առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցան նաև Մոլդովան, Բելգիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Հունաստանը, Էստոնիան, Մակեդոնիան, Սերբիան, Հունգարիան, Բելառուսը, Ռուսաստանը, Դանիան, Ալբանիան, Ռումինիան և Վրաստանը։ Սակայն նրանցից եզրափակիչ դուրս եկան միայն Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան և Բելգիան։

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 21–ին է, եզրափակիչը՝ մայիսի 23-ին։

Տեսանյութն՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը