Դամասկոսում գնդակոծել են ՌԴ դեսպանատունը։ Ռուսաստանի ԱԳՆ–ն սա որպես ահաբեկչական գործողություն է որակել։
«РИА Новости»–ն հայտնում է, որ գնդակոծումն իրականացվել է ականանետներից։ Ականներից մեկը պայթել է դեսպանատան կենտրոնական դարպասներից 15 մետր հեռավորության վրա, իսկ մյուսը, փլելով պատը, հայտնվել է աշխատանքային սենյակներից մեկում։
«Տեղի ունեցածը դիտարկում ենք որպես ահաբեկչական գործողություն՝ ուղղված ընդդեմ Ռուսաստանի, խստորեն դատապարտում ենք դա իրականացնողներին, կազմակերպիչներին և ոգեշնչողներին։ Հաստատում ենք մեր համերաշխությունը սիրիական իշխանություններին և նրանց ջանքերին՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքին դիմագրավելու ուղղությամբ»,–ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Սիրիայում գնդակոծել են Ռուսաստանի դեսպանատունը

7or.am