Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կաննի կինոփառատոնում: Ինչպես տեղեկացնում է «Screen Daily»-ն, միջոցառման կազմակերպիչներն արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքըմիջոցառմանը:
Կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ բոլոր հյուրերին նախապես հայտնել էին, այսպես կոչված, «դրես կոդի» մասին, համաձայն որի՝ բոլոր կանայք պետք է ներկայանային բարձրակրունկ կոշիկներով: Ինչպես նշում է պարբերականը, ավելի վաղ կինոփառատոնը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ փառատոնում ներկայացված կին ռեժիսորների թիվը բավական փոքր էր, և կազմակերպիչներին կոչ էին արել վերացնել այդ անհավասարությունը:
Այդ ամենի արդյունքում որոշ կանայք, որոնց տարիքը հասնում էր 50–ի, բժշկական ցուցումներից ելնելով, չեն կարողացել ներկա գտնվել «Քերոլ» ֆիլմի դիտմանը: Ականատեսներից մեկը պատմել է, որ կանանց առաջարկել էին մոտակա խանութներից բարձրակրունկ կոշիկ գնել և վերադառնալ միջոցառմանը:
Ռեժիսոր Ազիֆ Կապադիան նույնպես հայտնել է, որ իր կնոջը հրաժարվել են ներս թողնել կոշիկների պատճառով, սակայն, ի վերջո, նրան հաջողվել է դիտմանը ներկա գտնվել:
Կաննում արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կաննի կինոփառատոնում: Ինչպես տեղեկացնում է «Screen Daily»-ն, միջոցառման կազմակերպիչներն արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը միջոցառմանը:

7or.am