Մայիսի 18-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում 1949 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ Շինարարների թաղամասի թիվ 12 շենքի մոտից առևանգել են որդու` 1982 թ. ծնված Գևորգ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, ով ժամը 21.00-ին բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն: Ավտոմեքենան հայտնաբերվել է Վաչագան բանավանում՝ սարքին վիճակում, և տեղափոխվել բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է քննություն:
«Մոսկվիչ»-ը հայտնաբերվեց
Մայիսի 18-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում 1949 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ Շինարարների թաղամասի թիվ 12 շենքի մոտից առևանգել են որդու` 1982 թ. ծնված Գևորգ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, ով ժամը 21.00-ին բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Վաչագան բանավանում՝ սարքին վիճակում, և տեղափոխվել բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն: