Լրահոս

19.05.2015 18:25


Զինամթերք՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ

Զինամթերք՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նորքի հեռուստաաշտարակի մոտ` վառված կրպակի հարևանությամբ, զենք է թողնում:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԳԴ-5» տեսակի երկու նռնակ, պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, լուսային փամփուշտ և ինքնաձիգի 2 փամփշտատուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը