Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Երևանի 79-ամյա բնակչի դին, ում գտնվելու վայրն անհայտ էր 2015 թվականի հունվարի 2-ից, հայտնաբերվել է Արարատի մարզում։
2015 թվականի մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի ջրանցքում՝ Նորաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել է դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 79-ամյա բնակիչ Հովհաննես Ղազարյանն է։
2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակչուհի Ա.Ղազարյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ամուսնու հայրը` 79-ամյա Հ.Ղազարյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ. Ղազարյանը 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և գնացել Երևանում բնակվող քրոջը տեսության: Քրոջ տան բակում հանդիպել է բնակչուհի Կ.Ավագյանին և հիշողության կորստի պատճառով նրանից ճշտել քրոջ տան հասցեն, ինչից հետո բաժանվել են: Քույրը՝ Ս. Ղազարյանը, այդ օրը տանը չի եղել:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հ.Ղազարյանի մահվան հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին