Տնտեսական

19.05.2015 15:47


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նորից կբերի սակագնի բարձրացման

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նորից կբերի սակագնի բարձրացման
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանն ու դրա հետևանքներին:

Բանախոսը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի սպառողների պակասի, ինչն էլ հետագայում նորից կբերի սակագնի բարձրացման. պատճառներից մեկն այն է, որ պետությունն այլ ռազմավարություն չունի, և որդեգրել է պարբերաբար բարձրացումների տեխնոլոգիան:

Քանի որ հաճախ է խոսվում եվրոպական երկրներում սպառվող էլեկտրաէներգիայի սակագներից, Արտակ Մանուկյանը մեջբերեց նաև եվրոպական երկրների օրինակը.
«Հրապարակվել է եվրոպական 43 երկրի՝ 2014թ-ին էլեկտրաէներգիայի սակագնի համեմատական վերլուծությունը, համաձայն որի՝ մեզ մոտ 2 անգամ էժան է։ Այս թիվը շատերը որպես հիմք են օգտագործում, այնինչ այստեղ այլ խնդիր կա: Զարգացած երկրներում հիմնականում գործում է կանաչ տեխնոլոգիան, և այնտեղ վնասակար էներգակիրների գործունեությունը չի խրախուսվում։ Կանաչ տեխնոլոգիաները թանկ հաճույք են, և եվրոպական երկրների մեծ մասն անցել է հենց այս տեսակին։ Օրինակ՝ Հայաստանի պարագայում գնահատվել է, որ այս տեխնոլոգիան կարժենա 90-100 դրամ, բայց ինքը էներգետիկ անկախություն է տալիս։ Երկիրը կախված չի լինի, օրինակ, Ռուսաստանից, այլ քամուց, արևից և այլն։ Այսինքն, չի կարելի վերցնել ու պարզապես սակագինը համեմատել: Եվրոպական այս 43 երկրում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միտումները վերջին 5 տարում 33%-ի չափով են բարձրացել»,- ասաց նա։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը